Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսը կամրջից ցած է ընկել


Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսը կամրջից ցած է ընկել
Հունիս 19 16:38 2017

Թուրքիայի Չորում նահանգի մայրուղիներից մեկում միջքաղաքային ավտոբուսը կորցրել է կառավարումը եւ կամուրջից ներքեւ ընկել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Գիրեսունից Անկարա մեկնող միջքաղաքային ավտոբուսը Չորում-Սոնգուրլու ավտոճանապարահի 40-րդ կմ-ին կորցրել է կառավարումը եւ կամուրջի արգելապատնեշին բախվելուց հետո ընկել ներքեւ։

Տեղի ունեցածի հետեւանքով 48 ուղեւոր վնասվածքներ են ստացել, որոնցից 3-ի վիճակը խիստ ծանր է։

 



loading...