Լոնդոնում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհից հայ ընտանիք է հրաշքով փրկվել


Լոնդոնում բազմաբնակարան շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհից հայ ընտանիք է հրաշքով փրկվել
Հունիս 19 10:34 2017

Լոնդոնում Grenfell Tower բնակելի տանը հունիսի 14-ին տեղի ունեցած հրդեհից հայ ընտանիք է հրաշքով փրկվել:

Today-ին տված հարցազրույցում հայ Մեսրոպ Կասեմջյանը պատմել է, թե ինչպես է օգնել իր 68-ամյա ազգականուհուն և միասին դուրս եկել հրդեհվող շենքից:

«Շենքը մոմի պես սկսեց այրվել: Ֆիլմ էի դիտում, երբ տեսա, որ հրդեհ է բռնկվել»,- ասել է նա:

Մեսրոպն ու ընկերուհին արագ արթնացրել են հորաքրոջն ու դուրս եկել բնակարանից: Նշենք, որ Կասեմջյանները բնակվում էին շենքի 17-րդ հարկում: