Գիյոմ Կասբարյանը և Դանիել Կազարյանը՝ դարձել ԵՆ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ


Գիյոմ Կասբարյանը  և Դանիել Կազարյանը՝ դարձել ԵՆ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ
Հունիս 19 10:31 2017

Նախօրեին Ֆրանսիայում տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հայեր են ընտրվել երկրի խորհրդարանում:

Ինչպես հաղորրդում է 20minutes.fr-ն, Էր և Լուար դեպարտամենտի (Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում) առաջին օկրուգում հաղթանակ է տարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» (La République en marche) կուսակցության ներկայացուցիչ Գիյոմ Կասբարյանը: Նա ստացել է ձայների 55 տոկոսը:

Հանրապետական Ֆրանկ Մասելուսը հավաքել է ձայների 44 տոկոսը:

Ֆրանսիայի խորհրդարանական երկրորդ փուլում հաղթանակ է տարել նաև հայ Դանիել Կազարյանը: Դանիելը, որը խոշոր ընկերության տնօրենն է, նաև Հայկական պատմության և հիշատակի կենտրոնի նախագահը, օկրուգում ներկայացնում էր նախագահ Էմանուել Մակրոնի La République en marche («Հառաջ, Հանրապետություն») կուսակցությունը, հավաքել է ձայների 52 տոկոսը՝ առաջ անցնելով Ֆիլիպ Մենյեից։

Հիշեցնենք, որ Հինգերորդ Հանրապետության քաղաքացիները ընտրում էին առաջիկա հինգ տարվա պատգամավորներին։

 



loading...