Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի 10 առանձնահատկությունները


Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի 10 առանձնահատկությունները
Հունիս 19 00:01 2017

Դուք կզարմանաք՝ իմանալով, թե ինչպիսի անսպասելի առանձնահատկություններով կարող են օժտված լինել Ձեր ծանոթները: Հնարավոր է՝ Դուք ճանաչեք Ձեզ կամ Ձեր մտերիմներից ինչ-որ մեկին: Ահա կենդանակերպի յուրաքանչյուր նշանի 10 առանձնահատկությունները.


Խոյ
1. Ավելի լավ է ինձ հետ չվիճել:
2. Սկզբում անում եմ, հետո` մտածում:
3. Այնտեղ, որտեղ ուրիշներն արգելակում են, ես գազին եմ սեղմում:
4. Միշտ երիտասարդ կլինեմ:
5. Արա՝ ինչպես ես, միևնույն է, ինձանից լավ չես անի:
6. Ամենադժվարը զրուցակցին մինչև վերջ լսելն է:
7. Համառությունն արատ չէ:
8. Ավելի հեշտ է վերահսկել իրավիճակը, քան սեփական էմոցիաները:
9. Մեկ խոյը լավ է, երկուսը շատ է:
10. Առաջինը չեմ հարձակվում, բայց Աստված չանի ինձ կպնեք:


Ցուլ
1. Գնումների համար փողն ափսոս չէ: Ափսոս է «ման գալու» համար:
2. Ինձ ուրիշինը պետք չէ: Իմին ձեռք մի տվեք:
3. Լավ է՝ վատ խաղաղություն, քան՝ բարի գժտություն:
4. Մի անհանգստացրու նրան, ով հարմար նստած է:
5. Ավելի լավ է գեղեցիկ բազմոցը, քան գեղեցիկ արևամուտը:
6. Կերակուրը լուրջ բան է:
7. Քնքուշ ցլիկը երկու մոր կաթ է ուտում:
8. Երբ երկրորդն ես գնում, ուժերդ ես տնտեսում:
9. Տանել չեմ կարող մեկանգամյա օգտագործման կրակայրիչը:
10. Դեգուստատոր. ահա իմ իսկական կոչումը:


Երկվորյակներ
1. Ես այսօր այնպիսին չեմ, ինչպիսին երեկ էի:
2. Ով տիրապետում է իրավիճակին, տիրապետում է ինֆորմացիային:
3. Մեկ խելքը լավ է, երկուսը` ավելի լավ, հատկապես, եթե երկուսն էլ մի մարդու են պատկանում:
4. Ֆիգարոն՝ այստեղ, Ֆիգարոն՝ այնտեղ:
5. Միտքը, ինչպես նաև մթերքը, երկար չպետք է մնա:
6. Մեկ հեռուստացույց, հեռախոս տանը լավ է: Իսկ 3-ը՝ ավելի լավ:
7. Ով չի հասցրել, նա ուշացել է:
8. Կյանքով գնում եմ այնպես, ինչպես սկուտերը` ջրի վրայով. չեմ խորասուզվում, բայց արագ եմ գնում:
9. Շուկայում «շուկայի համար» պատասխան չեն տալիս:
10. Սիրում եմ քանակը, քանի որ որակի համար ժամանակ չկա:


Խեցգետին
1. Իմ տունն իմ ամրոցն է:
2. Դայակություն անել. ահա իմ իսկական կոչումը:
3. Լավ կլինի ամեն ինչի պաշար հավաքել. և համբերության, և մուրաբայի:
4. Ամեն ինչ գնում է նրա մոտ, ով կարողանում է սպասել:
5. Հանդիպեք ընկերների հետ տանը, այլ ոչ թե սրճարանում:
6. Ոչինչ այնպես չի ջերմացնում հոգին, ինչպես լիքը սառնարանը:
7. Ավելի լավ է հավաքել, բայց արժանի իր գնել:
8. Դժվար է ապրել այնտեղ, որտեղ թաքնվելու տեղ չկա:
9. Ես իմ ետևից տանում եմ իմ անցյալը՝ ինչպես ուսապարկ:
10. Մի՞թե հնարավոր է 20 տարում մաշել վերարկուն:


Առյուծ
1. Ես Ձեզ կառաջնորդեմ դեպի պայծառ ապագա:
2. Ավելի լավ է աջակցություն ցուցաբերել, քան ստանալ:
3. Հաճելի շարժուձևը հաջողության կեսն է:
4. Արևը լուսավորում է Առյուծներին:
5. Աշխատասենյակի դռան գեղեցիկ ցուցանակն ավելի կարևոր է, քան բարձր աշխատավարձը:
6. Սիրում եմ լավ վաստակել, բայց ավելի շատ ծախսել:
7. Տանն ավելի լավ է ռոյալ, քան դաշնամուր. թեկուզ ոչ ոք չի նվագում:
8. Չնայած իմ սիրալիր տեսքին, ես հոգով տնօրեն եմ:
9. Եթե ինչ-որ բան անել, ուրեմն՝ մեծ բան:
10. Ինչի՞ համար է Ձեզ պետք արևը, եթե ես Ձեզ հետ եմ:


Կույս
1. Համբերությունը և աշխատանքը հաջողություն կբերեն:
2. Համեստությունը գեղեցկացնում է ոչ միայն աղջկան, այլ նաև Կույսին:
3. Յուրաքանչյուրն ապրում է իր համար, բայց ծառայում է ուրիշներին:
4. Կարգ ու կանոն պետք է ամեն տեղ՝ և՛ մտքերում, և՛ խոհանոցում:
5. Ապացուցիր ինձ խիստ տրամաբանորեն, որ մենք ստեղծված ենք իրար համար:
6. Թեք կախված պահարանը ինձ խելագարեցնում է:
7. Մեծ մասշտաբներում ես կորցնում եմ ինձ:
8. Ինձ շատ դժվար է ամբողջ դույլ բալի կորիզներ հանել:
9. Յուրաքանչյուր Կույսի մեջ ապրում է հիասքանչ տիկին:
10. Ճանճասպան սունկն անպայման պետք է աչքի ընկնի, իսկ սպիտակ սունկը, այսպես թե այնպես, լավն է:


Կշեռք
1. Առանց գործընկեր՝ ինչպես առանց ձեռք:
2. Ամենավատ բանը վիճելն է:
3. Հաղթիր համաձայնելով:
4. Սկզբունքային լինում են միայն հիմարները:
5. Կներքաշեմ յուրաքանչյուրին յուրաքանչյուր բանի մեջ:
6. Գեղեցկությունը կփրկի աշխարհը:
7. Ամեն ինչ պետք է անել՝ ըստ տրամադրության:
8. Ամենադժվարն ընտրություն կատարելն է:
9. Բոլոր «և»-երի վրա չէ, որ պետք է կետ դնել:
10. Ես ինքս երբեք չգիտեմ, սպիտակների՞ կողմից եմ, թե՞ կարմիրների:


Կարիճ
1. Ափսոս, չկա մեկը, որ պայթեմ:
2. Յուրաքանչյուր իրադարձություն նման է բազմոցի. այնտեղ պետք է զսպանակներ թաքնված լինեն:
3. Ժպիտի համար պետք է լուրջ պատճառ լինի:
4. Կարելի է ազատվել ամեն ինչից, բայց ոչ՝ սեփական կրքերից:
5. Ես ճակատամարտի դաշտում սիրո երգեր եմ երգում:
6. Ամեն մեկը չէ, որ կարող է դիմանալ իմ հայացքին:
7. Իմ կրքերը հազվադեպ են երևում, այնպես, ինչպես շնաձուկը հազվադեպ է մակերես դուրս գալիս:
8. Աշխարհը կործանվում է առանց ասպետների:
9. Չեն վերացել դեռ աշխարհի երեսից Օթելոները:
10. Ես նման եմ կակտուսի. իմ հեքիաթային ծաղիկը բացվում է ընտրյալների համար:


Աղեղնավոր
1. Լավ մարդը պետք է շատ լինի:
2. Ում ես պարտք եմ, բոլորին ներում եմ:
3. Ամենալավ արձակուրդը շուրջերկրյա ճանապարհորդությունն է:
4. Պրոբլեմի մեջ գլխավորը նրա մասշտաբն է:
5. Իմ իդեալն Իվան Ցարևիչն է:
6. Ինձ վրա հնարավոր չէ զայրանալ:
7. Խղճի խա՞յթ: Ի՞նչ է դա:
8. Պատրաստակամությունը գեղեցկացնում է միայն միջակություններին:
9. Ժամանակից շուտ անհանգստանալը հիմարություն է. կգործենք՝ ըստ իրավիճակի:
10. Անպատրաստակամ մարդն ուղղակի պարտավոր է լինել պատրաստակամ:


Այծեղջյուր
1. Ես կարճ տարածություններ վազող չեմ և նույնիսկ երկար տարածություններ վազող չեմ: Ես մարաթոն վազող եմ:
2. Մեկն էլ կռվի դաշտում զինվոր է:
3. Օրենքը մի խախտիր. ուրիշի մոտ կանցնի, իսկ քեզ կբռնեն:
4. Ինձ համար շատ քիչ բան է պետք. իմ ունեցվածքն ուղղակի իմ հաջողությունների հայելին է:
5. Կյանքը նման է գնացքի, որը յուրաքանչյուր կայարան հասնում է ճիշտ ըստ չվացուցակի:
6. Հաճելի է մտածել հեռավոր երկրների մասին՝ տանը նստած:
7. Իսկական Այծեղջյուրը կոնյակի նման առանձնանում է իր հնությամբ:
8. Արժե ամբողջ կյանքում բարձրանալ դեպի գագաթ, որպեսզի մեկ անգամ այնտեղից թքես ներքև:
9. Ես տարիների հետ երիտասարդանում եմ:
10. Ես գնում եմ, գնում եմ և չեմ հանդիպում, բայց երբ հանդիպում եմ, բաց չեմ թողնում:


Ջրհոս
1. Ինչ ձանձրալի է լինել ուրիշների նման:
2. Եթե ես եմ քեզ հորինել, ապա դարձիր այնպիսին, ինչպիսին ես եմ ուզում:
3. Նախապաշարմունքները հիմարների համար են:
4. Ապագան ուղղակի պարտավոր է լինել հիասքանչ:
5. Դժվար է լինել հրեշտակ, բայց պետք է:
6. Բարի մտադրություններն ավելի կարևոր են, քան բարի գործերը:
7. Նորարար դառնալու համար սկզբից պետք է մոռանալ ավանդույթների մասին:
8. Սե՞քս: Կյանքում ավելի կարևոր բաներ կան:
9. Սկզբում՝ ընկերները, հետո՝ ընտանիքը. իհարկե, եթե ժամանակ մնա:
10. Չկա ավելի քիչ բարի, չկա ավելի քիչ առույգ:


Ձկներ
1. Կարեկցելն ավելի կարևոր է, քան օգնելը:
2. Չեմ կարող հրաժարվել սպիրտայինից, ինչպես ձուկը՝ ջրից:
3. Կարգուկանոնը հնարել են ձանձրալի մարդիկ:
4. Մի թող վաղվան այն, ինչը կարելի է վաղը չէ մյուս օրն անել:
5. Ես շատ բան կարող եմ խոստանալ…
6. Արագ աշխատելը նույնն է, ինչ առանց ծամելու կուլ տալը:
7. Պատրաստ եմ հասկանալ բոլորին, բացի ինձանից:
8. Ուռին բքին ճկվում է, իսկ կաղնին` ընկնում:
9. Բոլորին հայտնի է, որ ես զբաղված եմ: Բայց քչերը գիտեն, թե կոնկրետ ինչով:
10. Մի սեղմեք ինձ, թե չէ դուրս կպրծնեմ ձեռքներիցդ ձկան նման: