Պուտինին հավասար փորձ ունեցող չկա. Սթոուն


Պուտինին հավասար փորձ ունեցող չկա. Սթոուն
Հունիս 18 20:26 2017

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր կառավարման ողջ ընթացքում ունիկալ փորձ է ձեռք բերել, որը չունի համաշխարհային ոչ մի առաջնորդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Նա այս մասին հայտնել է հարցազրույցներից մեկի ժամանակ:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք, ըստ ռեժիսորի, աշխարհում կան առաջնորդներ, որոնք նույն բարդ փորձն ունեն, ինչպես Ռուսաստանի նախագահը, Սթոունը պատասխանել է. «Ո՛չ, այդպիսիք չկան»:

«Նա չորս ամերիկացի նախագահ է տեղել: Դե այս առումով գուցե ինչ-որ մեկը կա, սակայն նրան հավասար փորձ ունեցող հաստատ չկա»,- ասել է Սթոունը:

Բացի այդ. ռեժիսորի խոսքով՝ Պուտինը անհավատալի կարգապահ է և վերահսկողություն ունի իր մարմնի նկատմամբ: