Ուսուցիչը Թրամփի հետ լուսանկարի շնորհիվ համացանցի աստղ է դարձել


Ուսուցիչը Թրամփի հետ լուսանկարի շնորհիվ համացանցի աստղ է դարձել
Հունիս 18 19:46 2017

ԱՄՆ-ում Ռոդ Այլենդից ուսուցիչը նախագահ Դոնալդ Թրամփի հետ լուսանկարի շնորհիվ համացանցային աստղ է դարձել: Սակայն պատճառը ոչ թե երկրի նախագահի հետ լուսանկարն է, այլ ուսուցչի հովհարը, որը գրավել է օգտատերերի ուշադրությունը, փոխանցում է BBC-ն: 29-ամյա Նիկոս Յանիպուլոսը, որն իր նահանգում արժանացել է տարվա ուսուցիչ կոչմանը, գործընկերների հետ Սպիտակ տուն էր ժամանել՝նախագահի հետ հանդիպելու համար Յանիպուլոսի Facebook-յան գրառումից պարզ է դարձել, որ վերջինի հագուստը համալրել է սեւ հովհարը: Նա հովհարն ընտրել էր «գենդերային նոնկոնֆորմիզմի ուրախությունն ու ազատությունը» նշելու նպատակով: Սակայն Սպիտակ տան աշխատակիցները չեն գնահատել աքսեսուարը՝ խնդրելով լուսանկարվելիս չցուցադրել այն: Իսկ ուսուցիչը որոշել է ամեն դեպքում հարցնել Թրամփի կարծիքը: Յանիպուլոսի խոսքով՝ նախագահը հովհարը ոճային է համարել: «Ես ընդամենը հարցրեցի նախագահին`դեմ չե՞ք, եթե լուսանկարում ես հովհարով լինեմ: Թրամփը պատասխանեց՝ ոչ մի խնդիր»: