Սուրենավանում համայնքի ղեկավար են ընտրում զույգերով (լուսանկար)


Սուրենավանում համայնքի ղեկավար են ընտրում զույգերով (լուսանկար)
Հունիս 18 18:33 2017

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի 10 համայնքներում:

«Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը հանձնաժողովի անդամ է Արարատի մարզի Սուրենավան համայնքում, որտեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են։ Հարությունյանն արձանագրել է, որ քվեախցիկ են մտնում զույգերով։ Նա լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել «Քվեախցիկ՝ միայն զույգերով»։

 

Բացի այդ, նա ևս մեկ այլ լուսանկար էլ է հրապարակել և գրել․

«Սուրենավան համայնքում գյուղապետի ընտրություն է։ Հանձնաժողովի անդամները նախագահի գլխավորությամբ օրենքը գիտեն մոտավորապես։ Կարծում եմ, որ ԵԼՔ-ի առաքելություններից մեկը առաջիկա հինգ տարիներին պետք է լինի գրագիտություն բերել ընտրական տեղամասեր»։



loading...