Կարեն Տոնականյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոգչեկին. ԵԱ (տեսանյութ)


Կարեն Տոնականյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոգչեկին. ԵԱ (տեսանյութ)
Հունիս 18 18:20 2017

Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկները շարունակում են հաղթանակների շարքը: 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է թուրք Իբրահիմ Գոգչեկին և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Պայքարի մեջ մտած Հայաստանի 4 ներկայացուցիչները միայն հաղթանակ են տարել: Հունիսի 18-ի երեկոյան ռինգ դուրս կգա նաեւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը: Նրա մրցակիցը կլինի Էստոնիան ներկայացնող Արթուր Զարվան: