Ռուսաստանում ռասիզմը շատ է, ինքս եմ բախվել դրան. Յուրա Մովսիսյան


Ռուսաստանում ռասիզմը շատ է, ինքս եմ բախվել դրան. Յուրա Մովսիսյան
Հունիս 18 18:15 2017

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Ռուսաստանում ռասիզմի մասին:

«Իհարկե, Ռուսաստանում կա ռասիզմ և այն շատ է: Ես ինքս եմ բախվել դրան: Բայց ռասիզմ կա ամենուր: Կարող եմ երաշխավորել, որ աշխարհի առաջնությունը կլինի ամենաանվտանգներից մեկը երկրպագուների համար: Ռուսները ընկերասեր մարդիկ են: Ակնկալում եմ, որ կլինի ամենախաղաղ առաջնությունը»,- Մովսիսյանը խոսքը մեջբերում է LA Times-ը:

Աշխարհի առաջնությունը Ռուսաստանի 11 քաղաքներում կանցկացվի 2018թ. հունիսի 14-ից հուլիսի 15-ը: 



loading...