Էմրե Մորը խնդրել է Բորուսիայի ղեկավարությանը տեղափոխվել այլ ակումբ


Էմրե Մորը խնդրել է Բորուսիայի ղեկավարությանը տեղափոխվել այլ ակումբ
Հունիս 18 19:08 2017

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Էմրե Մորը խնդրել է ակումբի ղեկավարությանն իրեն բաց թողնել այլ ակումբ:

Ինչպես գրում է «Mirror»-ը, խոսքը գնում է 19-ամյա ֆուտբոլիստի վարձակալության մասին: Մորի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»:

Ըստ աղբյուրի` «բզեզների» ղեկավարությունը պատրաստ է ընդունել թուրք ֆուտբոլիստի առաջարկը: Ավարտված մրցաշրջանում Մորը մասնակցել է 17 հանդիպման, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:



loading...