Ինչպես է անցնում երգչուհի Նառայի դստեր մեղրամիսը (լուսանկարներ)

Ինչպես է անցնում երգչուհի Նառայի դստեր մեղրամիսը (լուսանկարներ)
Հունիս 18 13:07 2017

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 11-ին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի է ունեցել երգչուհի Նառայի դստեր` Էլեոնորայի պսակադրությունը, որից հետո հարսանեկան արարողությունը շարունակվել է «Փարավոն» ռեստորանային համալիրում:
Էլեոնորան նախորդ տարի էր նշանադրվել Արամի հետ, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եղբոր որդին է: Էլեոնորայի շքեղ զգեստի հեղինակը լիբանանացի հայտնի դիզայներ է:

Երգչուհու դստեր հարսանիքին ներկա են եղել հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները` Լուիզա Ներսիսյանը, Արթուր Գրիգորյանը` ընտանիքի հետ, Անահիտ Սիմոնյանը և Հայկոն, Թաթա Սիմոնյանը, վերջիններս երգել են միջոցառման ժամանակ:

Էլեոնորան Instagram-ի իր էջում իրենց մեղրամսից գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: