Ռեալը կբաժանվի Ռոնալդուից միայն 400 մլն եվրոյի դիմաց

Ռեալը կբաժանվի Ռոնալդուից միայն 400 մլն եվրոյի դիմաց
Հունիս 18 12:13 2017

Մադրիդի «Ռեալը» կարող է բաժանվել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից միայն 400 մլն եվրոյի դիմաց,- գրում է «Daily Mail»-ը` հղում անելով «Marca»-ին:

«Արքայական ակումբը» հույս ունի, որ պորտուգալացու տրանսֆերային բարձր արժեքը թույլ կտա խուսափել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և ֆրանսիական ՊՍԺ-ի առաջարկներից:

Բացի այդ, «Ռեալը» մտադիր է հանդիպում կազմակերպել, որին ներկա կլինեն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը և Կրիշտիանու Ռոնալդուն:

Հաղորդվում է, որ այդ հանդիպումը կարող է կայանալ միայն Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության ավարտից հետո:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն թարմացրել էր իր պայմանագիրը «սերուցքայինների» հետ 2016 թվականի նոյեմբերին: Ըստ պայմանագրի` Ռոնալդուի շաբաթական աշխատավարձը կազմում է 400 հազար եվրո:

Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է ռեկորդային` 995 մլն եվրո: