«Մենք». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ հետ


«Մենք». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ հետ
Օգոստոս 9 13:01 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Կադրում զույգը մեղմ գրկախառնված է։ «Մենք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափին։ Սարգիսը պատկերված էր դուստրերի հետ։ «Երբ ազատ եմ, միշտ նրանց հետ եմ: Իսկ երբ զբաղվածությունս խանգարում է նրանց հետ շփվելուն, ես ընտրում եմ նրանց»,- գրել էր դերասանը։ Լուսանկարներն արվել էին Կալիֆոռնիայում: