Կենդանակերպի նշաններն ընտանիքում


Կենդանակերպի նշաններն ընտանիքում
Օգոստոս 8 21:33 2021

Խոյ
Կին՝
 հեշտությամբ սիրահարվում, շուտ սառչում։ Սակայն եթե իսկապես սիրեց, ապա այդ սերը հավիտյան կապրի։ Նա ունակ է ամուսնուն տանել դեպի հաջողություններ։ Խոյերի հետ շփվելիս հարկ է պահպանել տակտի զգացումը, քանի որ նեղացկոտ են։
Ամուսին՝ իմաստուն կոչվել կարող են միայն 30-ին մոտ, այդուհանդերձ նրանք գրավիչ են և սրամիտ։ Նրանց կանայք միշտ պատվանդանին են, սակայն իրենց երբեմն կարծրություն է պակասում: Փոքր-ինչ ազդակային են, բայց դա ամենևին էլ սարսափելի չէ։

Ցուլ 
Կին՝ 
թեթև և շատ պրակտիկ բնավորությունը հատուկ է բոլոր Ցուլերին։ Նա կլինի լավ և հոգատար տնային տնտեսուհի։ Բաժանվել նրանից (իր կամքին հակառակ) գրեթե անհնար է, որովհետև ամուսնությունն իր համար չափազանց կարևոր է ։
Ամուսին՝ ամուսնությունն իր համար միշտ առաջին տեղում է։ Այս ամուսինները միշտ հուսալի են, հավատարիմ, իրենց կյանքի կեսին և տան իսկական տերեր են:

Երկվորյակներ
Կին՝ 
շատ կանացի է և ստեղծարար։ Առաջին տեղում միշտ սերն է և գեղեցկությունը։ Հիանալի մայրեր են՝ ամեն բան կտան հանուն երեխայի։
Ամուսին՝ «սերը խաղ է» ահա թե ինչ է պետք իմանալ Երկվորյակ տղամարդկանց մասին։ Պաշտում են սիրախաղերը , և նրանց ինտելեկտը օգնում է իրենց այդ հարցում։

Խեցգետին
Կին
՝ իդեալական կին և մայր։ Հաճախ երեխաները առաջին տեղում են։ Կատարյալ տնային տնտեսուհիներ և կրքոտ սիրուհիներ։
Ամուսին՝ «կյանքն անիմաստ է առանց սիրո». այսպես են մտածում Խեցգետին տղամարդիկ։ Կիրքն ու զգացմունքները կհաղթահարեն ամեն բան։ Շատ հավատարիմ են, երբեմն չափազանց  տնտեսող։

Առյուծ
Կին՝
 Գրավիչ տնտեսուհիներ և խոհարարներ։ Կրքոտ են անկողնում, պաշտում են նյութականը։ Շատ ազատ են  շրջապատում։
Ամուսին՝ ռոմանտիկ են, բայց անվերապահ երկրպագություն են պահանջում իրենց նկատմամբ։ Սիրում են նվերներ գնել և գումար չեն խնայում այս հարցում։ Շատ հավատարիմ են

Կույս
Կին
՝ կանացի և զգացմունքային։ Սիրում է գովասանքը։ Հակված է դեպրեսիայի, եթե ուզածը չի ստանում։ Ծայրահեղ խանդոտ է։ Ամենահավատարիմ զուգընկերն է:
Ամուսին՝ Երջանիկ է, երբ ամեն բան փախադարձ է, սակայն իդեալական հարաբերությունների համար մեծ պահանջներ է ներկայացնում։ Շատ փառասեր է։