Ջենիֆեր Լոպեսը պատմել է Բեն Աֆլեքին ժառանգ պարգեւելու պլանների մասին


Ջենիֆեր Լոպեսը պատմել է Բեն Աֆլեքին ժառանգ պարգեւելու պլանների մասին
Օգոստոս 8 20:36 2021

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր սիրեցյալ Բեն Աֆլեքից երեխա լույս աշխարհ բերելու ծրագրերի մասին: 52-ամյա արտիստուհին մտադիր չէ ձգձգել այդ հարցը։ Կրկին մայրանալ նա պատրաստվում է արդեն հաջորդ տարի։ Այս մասին լրագրողներին հայտնել է հոլիվուդյան աստղի ընկերուհիներից մեկը։

Ինչպես հայտնի է, Լոպեսին մայրությունը հեշտ չի տրվել։ Նա արհեստական բողմնավորման մի քանի անհաջող փորձ է ունեցել: 2008 թվականին, ամուսնացած լինելով երգիչ Մարկ Էնթոնիի հետ, երգչուհին լույս աշխարհ է բերել երկվորյակներին՝ Էմմիին եւ Մաքսիմիլիանին։

Հայտնիների շրջապատի աղբյուրը հայտնել է, որ շուտով նրա ժառանգները կարող են եղբայր կամ քույր ունենալ, իսկ գուցե երկուսն էլ միանգամից: Այս մասին երկվորյակներին արդեն զգուշացրել են։ Լոպեսը հասկանում է, որ իր տարիքում կարող են հղիանալու հետ կապված որոշակի դժվարություններ առաջանալ, սակայն իր գաղափարից չի հրաժարվում։

«Ջենի համար դա կարող է բավական ուշ լինել։ Բայց նա համոզված է, որ իր եւ Բենի ճակատագիրը մեծ ու զվարճալի ընտանիք ունենալն է։ Բենն ունի երեք երեխամ Ջեյ Լոն ունի երկուսը․․․ Բենը գտնում է, որ դա հիանալի գաղափար է, - աղբյուրին մեջբերում է Heat World-ը։

Լոպեսի հիշյալ ընկերուհին հայտնել է, որ արտիստուհին որդեգրումը չի դիտարկում, եթե ինքը չկարողանա հղիանալ։ Այդ դեպքում երեխան կունենա փոխնակ մայրը։ Բայց մինչ դա տեղի է ունենում, հայտնի մարդիկ մտադիր են օրինականացնել իրենց հարաբերությունները։