Գվարդիոլան մտադիր է Անգլիա հրավիրել Ռեալի կիսապաշտպանին

Գվարդիոլան մտադիր է Անգլիա հրավիրել Ռեալի կիսապաշտպանին
Հունիս 17 22:55 2017

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»,- տեղեկացնում է «Don Balon»-ը:

Ըստ աղբյուրի` 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով արդեն կապ է հաստատել գերմանացու հետ:

Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «արքայական ակումբի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

«Transfermarkt»-ի տվյալներով` կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 70 մլն եվրո:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Կրոսը մասնակցել է 29 հանդիպման, դարձել 3 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: