«Իջեք Բազարի թաղ». ի՞նչ է տեղի ունեցել իրականում. Անդրեն մեկնաբանում է


«Իջեք Բազարի թաղ». ի՞նչ է տեղի ունեցել իրականում. Անդրեն մեկնաբանում է
Օգոստոս 7 09:00 2021

Starnews.am-ը գրում է.

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Ստեփանակերտում քաղաքացին պատռել է Անդրեի համերգային պաստառն՝ ասելով. «Երբ որ երեխուս կտան, էն ժամանակ էլ թող գան, կանցեռտ տան»:

Անդրեն ներկայումս Արցախում է: Օգոստոսի 8-ին Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում նա ելույթ է ունենալու «Ցավըդ տանիմ Արցախ…» խորագրով։

Անդրեն պատռած պաստառից հետո ինստագրամյան էջում ուղիղ հեռարձակմամբ է հանդես եկել՝ նշելով, որ տվյալ համերգը սգալու համար է, ռիթմիկ երգեր չեն հնչելու, նույնիսկ սիրո մասին կատարումներով հանդես չի գալու:

Անդրեն ասել է հետևյալը. «Եկել, չեք եկել, միսս ծամում եք էլի, սկզբում՝ դեռ 2018-ին, խաչ էիք քաշում պաստառներիս վրա, բայց դա էլ ինձ չի խանգարել երգել լեփ-լեցուն դահլիճներում»:

Անդրեն նշել է, որ ինքը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում պատերազմ, նա անցել է դրա միջով, միայն իրենց շքամուտքից 11 հոգի զոհվել են: Ըստ երգչի՝ ինքը ժողովրդի թշնամին չէ, իսկ դավաճաններ այլ տեղ պետք է փնտրել ու պատռել պաստառները:

Ի դեպ, հենց Ստեփանակերտի Վերածննդի Հրապարակում տեղադրվել են 44-օրյա պատերազմի հերոսների նկարներով պաստառներ։