Էդգար Ստեփանյանը նոր ռեկորդ է սահմանել հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում


Էդգար Ստեփանյանը նոր ռեկորդ է սահմանել հեծանվահրապարակի Հայաստանի առաջնությունում
Հունիս 17 19:44 2017

Երևանում ընթանում է հեծանվահրապարակի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երեկ Էդգար Ստեփանյանը Հայաստանի նոր ռեկորդ է սահմանել 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում: Նա տարածությունը հաղթահարել է 4 րոպե 41 վայրկյանում:

4 կմ հետապնդումով վազք մրցաձևում մրցանակային տեղեր զբաղեցրել են`

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյանը, Էդգար Սարգսյանը, Դավիթ Մկրտչյանը

Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյանը, Լևոն Լավչյանը, Նիկոլայ Գասպարյանը

Պատանիներ. Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Ջանիկ Գրիգորյանը

Այսօր հեծանվորդները մրցել են սպրինտում: Առաջատարները չեմպիոն են դարձել նաև այս մրցաձևում.

Մեծահասակներ. Էդգար Ստեփանյան, Դավիթ Մկրտչյան, Գագիկ Սողոմոնյան

Երիտասարդներ. Ռոբերտ Խաչատրյան, Տարոն Նիկողոսյան, Նիկոլայ Գասպարյան

Պատանիներ. Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան, Ջանիկ Գրիգորյան

Վաղը՝ Հայաստանի առաջնության վերջին օրը, հեծանվորդները հանդես կգան խմբակային մրցավազքում:



loading...