Ռոնալդուն նոր առաջարկներ է ստացել

Ռոնալդուն նոր առաջարկներ է ստացել
Հունիս 17 18:00 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ինչպես արդեն հաղորդվել էր, ցանկանում է փոխել ակումբը. հաղորդում է Sports.ru-ն:

Cadena Cope ռադիոկայանի տեղեկությամբ, 32-ամյա Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը «սերուցքայինների» ղեկավարությանը տեղեկացրել է անգլիական, ֆրանսիական և չինական ակումբներից ստացված առաջարկների մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և «Մոնակոն» պատրաստ են Պորտուգալիայի հավաքականի ավագի համար վճարել 180 մլն եվրո: