Լևոն Արոնյանը զգալիորեն բարելավել է իր վարկանիշը


Լևոն Արոնյանը զգալիորեն բարելավել է իր վարկանիշը
Հունիս 17 13:30 2017

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը զգալիորեն կբարելավի իր վարկանիշը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում:

Հայ գրոսմայստերը Ստավանգերի գերմրցաշարում հաղթելու շնորհիվ վաստակել է 15.5 միավոր և ընդհանուր քանակը հասցրել 2808.5-ի: Դրա շնորհիվ նա առաջադիմել է երեք աստիճանով և բարձրացել չորրորդ տեղ:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը` 2822.3 միավոր: