Սկանդալային մոդել Սյուզի Սեդրակյանը հղի է․ ո՞վ է երեխայի հայրը


Սկանդալային մոդել Սյուզի Սեդրակյանը հղի է․ ո՞վ  է երեխայի հայրը
Հուլիս 18 17:08 2021

ArmDay.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  սկանդալային  մոդել Սյուզան Սեդրակյանը՝ ով ավելի հայտնի է մերկ լուսանկարներով Հայաստանից հեռացել է։ Մենք գրել էինք, որ համացանցում բավականին համարձակ լուսանկարներով հայտնի մոդելը տեղեկությունների համաձայն անձնական կյանքում հերթական խնդիրներով պայմանավորված հեռացել է երկրից։ 

Այս առնչությամբ ArmDay.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մենք տեղեկացանք, որ սկանդալային մոդելը հղի է և բալիկի է սպասում։ Մոդելը ինստագրամյան լուսանկարներում չնայած ջանասիրաբար թաքցնում է կլորիկ փորը, սակայն հետևորդների համար այն նկատելի է դարձել։ 

Նշենք, որ Սեդրակյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ էր մի շարք քրեական հեղինակությունների հետ։ Մասնավորապես նրան շատ հաճախ կարելի էր տեսենել երևանի գիշերային ակումբներում օրենքով գող «Պզոյի» հետ ։ Որոշ ժամանակ առաջ էր մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, որ Սեդրակյանը նշանվել է , Semur & co - ի սեփականատիրոջ՝ Արմեն Վիրաբյանի հետ: 

ArmDay.am-ը շնորհավորում է մոդելին։