«Հրապարակ». Մարգարիտ Եսայանը չի շտապում «հրաժարվել» փակված հանձնաժողովի փոխնախագահի կոչումից

«Հրապարակ». Մարգարիտ Եսայանը չի շտապում «հրաժարվել» փակված հանձնաժողովի փոխնախագահի կոչումից
Հունիս 17 09:45 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովը թեպետ լուծար­վեց կամ, ավելի ճիշտ՝ միավորվեց պետաիրավականի հետ, սակայն հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը չի շտապում «հրաժար­վել» փակված հանձնաժողովի փոխնախագա­հի կոչումից. «Մարդու իրավունքների փոխնա­խագահ» ցուցանակն այսօր էլ շարունակում է զարդարել ԱԺ-ում նրա աշխատասենյակի պա­տը:

Հիշեցնենք, որ նախորդ գումարման ԱԺ-ում նա ՄԻ հանձնաժողովի փոխնախագահն էր: Մարգարիտ Եսայանը, ըստ մամուլի տեղեկությունների, պայքարում էր հանձնաժողովներից որևէ մեկի նախագահ կամ գոնե փոխնախա­գահ դառնալու համար, սակայն մնաց շարքային հանձնաժողովականի կարգավիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: