Ջաննի Վերսաչեի նախկին առանձնատանը մոդելյերի սպանության տարելիցի նախօրեին երկու դի են գտել


Ջաննի Վերսաչեի նախկին առանձնատանը մոդելյերի սպանության տարելիցի նախօրեին երկու դի են գտել
Հուլիս 16 20:25 2021

Հայտնի մոդելյեր Ջաննի Վերսաչեի սպանության տարելիցի նախօրեին Վերսաչեի առանձնատանը (այն այժմ հյուրանոցի է վերածվել) երկու մահացած մարդու են գտնել, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով Մայամիի ոստիկանությանը։

Հյուրանոցի մաքրուհին զանգահարել է իրավապահ մարմիններին եւ հայտնել, որ համարում երկու տղամարդու մարմին է հայտնաբերել։ Նրանց ինքնությունն ու մահվան պատճառները ճշտվում են։ Ըստ նախնական տվյալների՝ նրանք ինքնասպանություն են գործել։

Ողբերգությունը տեղի է ունեցել Ջաննի Վերսաչեի մահվան 24-րդ տարելիցի նախօրեին։ Այդ իրադարձությունների միջեւ կապ չի հայտնաբերվել։  

1997թ․-ի հուլիսի 15-ին Վերսաչեն առավոտյան զբոսանքից տուն էր վերադառնում, երբ նրա ուղղությամբ կրակել է սերիական մարդասպան Էնդրյու Կունանանը։ Չորս տարի անց Կյունանանը, որին կասկածում են եւս չորս մարդու սպանության մեջ երեք նահանգում, կյանքին վերջ է տվել տանը, որը շրջապատել էին ոստիկանները։  

Casa Casuarina առանձնատունը կառուցվել է 1930թ․-ին։ Վերսաչեն այն ձեռք է բերել 1992թ․-ին։ 2013թ․-ին «VM South Beach LLC» ընկերությունը 41,5 միլիոն դոլարով ձեռք է բերել տունն ու նորաձեւ բուտիկ-հյուրանոց բացել։