Իրինա Շեյքը չի ցանկանում սիրային հարաբերություն ունենալ Քանյե Ուեսթի հետ․ ԶԼՄ-ներ


Իրինա Շեյքը չի ցանկանում սիրային հարաբերություն ունենալ Քանյե Ուեսթի հետ․ ԶԼՄ-ներ
Հուլիս 15 19:37 2021

Ռուսաստանցի սուպերմոդել Իրինա Շեյքը ռեփեր Քանյե Ուեսթին վերաբերվում է որպես ընկերոջ և չի ցանկանում հարաբերություններ ունենալ նրա հետ: Այս մասին հայտնել է Page Six պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 
Ինսայդերի տեղեկություններով՝ Ուեսթը Շեյքին Փարիզ է հրավիրել Balenciaga նորաձևության տան ցուցադրությանը, սակայն վերջինս մերժել է։

 

 


«Նա նրան սիրում է որպես ընկեր, և չի ցանկանում հարաբերություններ կառուցել նրա հետ։ Նա չի ցանկանում թեժացնել իրենց սիրավեպի մասին լուրերը, որոնք անմիջապես կտարածվեն մամուլում»,– հայտարարել է պարբերականի զրուցակիցը։ 
Հիշեցնենք, որ զույգին առաջին անգամ միասին տեսել են Ֆրանսիա Պրովանս հյուրանոցում, որտեղ Ուեսթը նշել է իր ծննդյան տարեդարձը։

 

 

 


Դրանից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ զույգը հանդիպում է արդեն մի քանի ամիս և այդ մասին գիտի նաև Քիմ Քարդաշյանը:
Աղբյուրը նշել է նաև, որ «նա որպես ընկեր է գնացել ծննդյան տարեդարձին և այնտեղ 50 այլ մարդ է եղել»։
Ինչպես հայտնի է, մոդելն ու ռեփերը ծանոթ են արդեն ավելի քան 10 տարի։