«Հրապարակ». Էրեբունին վերջնականապես «ազատագրվեց» Մհեր Սեդրակյանի մարդկանցից. նորերը «Պիստի» շրջապատից են


«Հրապարակ». Էրեբունին վերջնականապես «ազատագրվեց» Մհեր Սեդրակյանի մարդկանցից. նորերը «Պիստի» շրջապատից են
Հունիս 17 08:45 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը թաղապետարանը վերջնականապես ազատագրել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից, թաղապետարանի նոր աշխատակիցները հիմնականում Պիստի շրջապատից են։

Հիշեցնենք, որ թաղային հեղինակության Պիստի շնորհիվ ՀՀԿ-ն Էրեբունիում կարողացավ Մհեր Սեդրակյանի պասիվության պայմաններում «պատվով դուրս գալ» ընտրություններից։ Դավիթ Գրիգորյանի պաշտոնավարման մի քանի ամիսների ընթացքում նաեւ երեք մանկապարտեզի վարիչ է հրաժեշտ տվել պաշտոններին, որոնք հանձնվել են Պիստի ընկերների կանանց։ Հիմա հերթում սպասում է Էրեբունիում հայտնի «Տյոմի» կինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում