Արոնյանը` Ստավանգերի գերմրցաշարի հաղթող


Արոնյանը` Ստավանգերի գերմրցաշարի հաղթող
Հունիս 16 22:11 2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց «Norway Chess» շախմատային գերմցաշարը:

Վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի հետ և նվաճեց մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Պարտիան ավարտվեց 59-րդ քայլում: Արոնյանը 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մրցաշարի հաղթողի հավակնորդ Հիկարու Նակամուրան վերջին տուրում պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային և բավարարվեց երկրորդ տեղով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի «Norway Chess» շախմատային գերմրցաշարում հաղթել էր Մագնուս Կարլսենը, իսկ Լևոն Արոնյանը բավարարվել էր երկրորդ տեղով:

Հավելենք, որ այս տիտղոսն Արոնյանի համար երկրորդն էր ընթացիկ տարում: Ապրիլին Արոնյանը հաղթել էր նաև «Grenke Chess Classic» մրցաշարում: