Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լևոն Թոքմաջյանին

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Լևոն Թոքմաջյանին
Հունիս 16 16:28 2017

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ:

«Դուք հայ կերպարվեստի և քանդակագործության երախտավորներից եք, որի ողջ ստեղծագործությունը արվեստին անմնացորդ ծառայության և նվիրումի վկայություն է:

Բարձր վարպետությամբ և տաղանդի բացառիկ ուժով ստեղծված Ձեր աշխատանքները մեր կյանքի ու առօրյայի անբաժանելի մասն են, իսկ Մարտիրոս Սարյանի՝ Երևանի սրտում գտնվող Ձեր հեղինակած արձանը արվեստագետի ինքնատիպ ձեռագրի ուրույն դրսևորում է»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: