Դոլարը շարունակում է արժեզրկվել, իսկ եվրոն թանկացել է

Դոլարը շարունակում է արժեզրկվել, իսկ եվրոն թանկացել է
Հունիս 16 16:21 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին, կազմել է 481.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.30 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.28 դրամ (աճել է 0.19 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.98 դրամ (աճել է 2.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.35 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 261.15 դրամ, ոսկի՝ 19,432.06 դրամ, պլատին՝ 14,265.61 դրամ։

Հունիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: