Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամի առաջին ներդրողը կլինի Արմեն Ամիրյանը


Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամի առաջին ներդրողը կլինի Արմեն Ամիրյանը
Հունիս 16 16:01 2017

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստում այսօր խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, որը նիստի ավարտին տեղեկացրեց՝ Հիմնադրամի առաջին ներդրողը կլինի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը` անձնական միջոցներից:
Հիմնադրամի նպատակն է՝ ներդրումային և նորարարական քաղաքականության արդյունքում բարելավել Գյումրու թատրոնի նյութական, իսկ աշխատակիցների սոցիալական վիճակը:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներն են՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկի Անահիտ Քոչարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, «ՊանԱրմենիան մեդիա գրուպ»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի տնօրեն Գագիկ Տարասյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Հիմնադրամի տնօրենն է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։

ՀՀ Մշակույթի նախարարություն