Դավիթ Հարությունյանը Արդարադատության նախարարությունում որոշել է մենիշխանություն հաստատել


Դավիթ Հարությունյանը Արդարադատության նախարարությունում որոշել է մենիշխանություն հաստատել
Հունիս 16 09:02 2017

«Իրատես» օրաթերթը գրում է. «Ասում են, թե արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չնայած Արփինե Հովհաննիսյանին` նախարար եղած ժամանակ, շատ հարցերում ուղղություն է ցույց տվել, այդուհանդերձ, այսօր, ստանձնելով նախարարի պորտֆելը, մեծ շտկումների կարիք է տեսնում:

Երկար տարիներ լինելով ոլորտի ղեկավար, մնալով մշտապես կառավարման օղակներում, Դավիթ Հարությունյանը, առավել քան որևէ մեկը, գիտի, թե որոնք են արդարադատության «խոցերը», գիտի նաև՝ ինչպես դրանք խնամքով թաքցնել, եթե դա պետք է:

Ասում են նաև, որ նա որոշել է համակարգում հաստատել մենիշխանություն, այսինքն` իրեն ենթարկել վերջին շրջանում ոլորտի ոչ մի նախարարի չենթարկվող քրեակատարողական հիմնարկները»:

Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: