«Իրավունք». Նախկինում 10 անգամ դատապարտված տղամարդը անչափահաս աղջկան մարմնավաճառուհի է դարձրել


«Իրավունք». Նախկինում 10 անգամ դատապարտված տղամարդը անչափահաս աղջկան մարմնավաճառուհի է դարձրել
Հունիս 16 11:02 2017

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Կենրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դավավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու եւ սուտ մատնություն կատարելու մեղադրանքներով 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նախկինում 10 անգամ դատապարտված 55-ամյա Աշոտ Դաշտոյանը:

Դատապարտյալը, հասկանալի է, նախկին 10 դատապարտումների օրինակով, այս անգամ էլ էր «կատարվածի համար զղջում»:

Ըստ մեղադրանքի, 1999 թ. ծնված անչափահասը 2014 թ. օգոստոսին Վեդի քաղաքից եկել է Երեւան: Ապրուստի եւ բնակության միջոցներ չուներ: Պատահականորեն ծանոթացել է Դաշտոյանի հետ, ով իրեն առաջարկել է վարձակալական հիմունքներով բնակվել իր տանը:

Որոշ ժամանակ համատեղ բնակվելուց հետո Դաշտոյանը անչափահաս աղջկան առաջարկել է մարմնավաճառությամբ զբաղվել, ինչին նա համաձայնել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...