Զոհրաբ Եգանյանը նոր աշխատանք ունի

Զոհրաբ Եգանյանը  նոր աշխատանք ունի
Հունիս 15 12:51 2017

ՀՀ ՄԻՊ մամուլի նախկին խոսնակ Զոհրաբ Եգանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ աշխատանքի է անցել Գեղարքունիքի մարզպետարանում: «Կոլեգաներ ջան, ասի տեղյակ պահեմ, որ արդեն Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում եմ, մենք կշարունակենք աշխատել իրար հետ։ Բարի ընթացք մեզ»,- գրել է Եգանյանը:

Նշենք, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզետի պաշտոնում նշանակվել էր Կարեն Բոթոյանը: