Վախճանվել է դերասան Ալեքսեյ Բատալովը

Վախճանվել է դերասան Ալեքսեյ Բատալովը
Հունիս 15 11:11 2017

89 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Ալեքսեյ Վլադիմիրովիչը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Հունվարին նա կոտրել էր ազդրը, իսկ փետրվարին նրան վիրահատել են։ Դրանից հետո նա գրեթե 5 ամիս չի հեռացել հիվանդանոցից:

Հունիսի 14-ին նրա հիվանդասենյակ է եկել քահանան: Դերասանի մտերիմ ընկեր Վլադիմիր Իվանովն ասել է, որ Ալեքսեյ Վլադիմիրովիչը մահացել է քնած ժամանակ։