«ՀԺ». Քրեական հեղինակություն Կանեւսկոյի թիկնազորի մոտ եղած զենքերը օրինակա՞ն են եղել


«ՀԺ». Քրեական հեղինակություն Կանեւսկոյի թիկնազորի մոտ եղած զենքերը օրինակա՞ն են եղել
Հունիս 15 09:26 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը դեռ չի շտապում հայտարարել՝ մեկ շաբաթ առաջ վնասազերծված քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինակա՞ն են եղել, թե՞ ոչ:

Ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի՝ մեքենաների սրահներում եղել են զենք, որի օրինականությունը, սակայն ճշտվում էր: «Այս պահին այդ մասով ոչինչ չունենք ավելացնելու»,-երեկ մեր թղթակցին ասել են ոստիկանությունից:

Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոյը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում