«Հրապարակ». Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբորը և Կարայանի աներորդուն հարկային պետ են նշանակել


«Հրապարակ». Վահրամ Բաղդասարյանի փեսայի եղբորը և Կարայանի աներորդուն հարկային պետ են նշանակել
Հունիս 15 08:47 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սևանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ։

Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրընթաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա նշանակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետև գնաց Սեւանի հարկայինի պետ, այժմ տեղափոխվել է գեներալների մարզ։

Մեկ այլ ուշագրավ նշանակում էլ է եղել՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աներորդուն՝ Արթուր Խաչատրյանին, նշանակել են Իջևանի հարկայինի պետ։ Մինչ այդ Մաշտոցի պետի տեղակալն էր։ Նա համակարգում բարեխիղճ աշխատողի համբավ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում