«Հայկական ժամանակ». «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրա­կանացնող ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել

«Հայկական ժամանակ». «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրա­կանացնող ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել
Հունիս 14 09:26 2017

«Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրա­կանացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտ­նել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարու­թյան տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին, քննելով «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD 61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով: Նկատենք, որ «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել: Ըստ ՌԴ ՆԳ նախարարության հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում: Mer­cedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգ­րան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տու­ժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: