Տարվա սկանդալային պաշտոնանկությունները


Տարվա սկանդալային պաշտոնանկությունները
Դեկտեմբեր 26 13:41 2016

Armday.am-ն ամփոփում է անցնող 2016 թվականը: Աստղաբանները դեռեւս տարեսկզբից հայտարարում էին ինչպես ցանկացած մեկ այլ տարի, 2016 թվականը եւս կարող է բազմաթիվ անակնկալներ մատուցել` հատկապես հաշվի առնելով, որ այն չարաճճի Կապիկի տարին է: Ներքաղաքական զարգացումներից, մինչեւ հասարարական կարեւոր նշանակության իրադարձություններ: Իրավիճակներ, որոնք զարգացան Հայաստանում, թողնելով իրենց հետագա ազդեցությունը:

Եվ այսպես տարվա լուրերն՝ ամփոփ: Այս շարքի առաջին մասում մենք կներկայացնենք տարվա կարեւոր պաշտոնանկությունները: Անցնող տարվա պաշտոնանկություններից ամենաքննարկվածը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականն էր: Երկար տարիներ Միհրան Պողոսյանը վայելելով իշխանական վերնախավի հովանավորչությունը կարողանում էր մնալ այդ պաշտոնին: Օֆշորային սկանդալի մասին հայտնի հրապարակումը, սակայն դարձավ Պողոսյանի հրաժարականի պատճառ: Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այս տարվա ապրիլի 18-ին:

Օգոստոսի 4-ին հրաժարական տվեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Գլխավոր դատախազի պաշտոնում Կոստանյանն աշխատեց երեք տարի:

Հաջորդ էական պաշտոնանկությունը կառավարության փոփոխությունն ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականն էր: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Աբրահամյանը փոխարինեց Տիգրան Սարգսյանին, սակայն պաշտոնավարեց 2.5 տարի: Անցնող տարվա սեպտեմբերի ութին Հովիկ Աբրահամյանը վարեց Կառավարության իր մասնակցությամբ վերջին նիստը: Հովիկ Աբրահամյանի հրաժարականով հանդերձ ամբողջ Կառավարությունը եւս հրաժարական տվեց: Նրա կաբինետի անդամներից շատերն հետագայում չվերանշանակվեցին: Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով իր հերթին գործադիրի կազմը համալրեց նոր դեմքերով: Նոր դեմքերի մեջ չկային Հասմիկ Պողոսյանը, Սեյրան Օհանյանը, Սերգո Կարապետյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, մարդիկ ովքեր պաշտոնավարում էին Տիգրան Սարգսյանի ժամանակներից, հեռացան Հովիկ Աբրահամյանի հետ միասին:

Տարվա պաշտոնանկությունների շարքում է նաեւ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Կարեն Կարապետյանին հաջողվեց հեռացնել Խաչատրյանին, ով կարողացել էր ամուր պահպանել իր դիրքերը փոփոխվող իշխանությունների օրոք:

Շարունակելի:

Փայլակ Ֆահրադյան