ՊԵԿ-ը՝ «Քեթրին Գրուպ»-ում ստուգումների մասին

ՊԵԿ-ը՝ «Քեթրին Գրուպ»-ում ստուգումների մասին
Հունիս 12 17:43 2017

«Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների գործողությունների մասին պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում իր գործառույթն է իրականացնում: Ինչ վերաբերում է «ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք» արտահայտությանը, ապա այն իրականության հետ որևէ աղերս չունի:

Հաղորդագրությունը տարածել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հիշեցնենք` մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՊԵԿ-ի շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք ու առանց անհրաժեշտ հիմնավորումների՝ առգրավել են ընկերության բոլոր համակարգիչները, չհրկիզվող պահարաններն ու ամբողջ փաստաթղթերը։