Դոլարն ու եվրոն թանկանում են


Դոլարն ու եվրոն թանկանում են
Հունիս 12 18:00 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 12-ին, կազմել է 482.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.21 դրամ (աճել է 2.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.88 դրամ (նվազել է 1.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.45 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 269.21 դրամ, ոսկի՝ 19,652.54 դրամ, պլատին՝ 14,570.08 դրամ։

Հունիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: