Mars ընկերությունը սալմոնեայի պատճառով արտադրանքը հետ է կանչում

Mars ընկերությունը սալմոնեայի պատճառով արտադրանքը հետ է կանչում
Հունիս 10 11:00 2017

Mars ընկերությունը, որը հայտնի է շոկոլադի արտադրությամբ, հետ է կանչել Galaxy, Maltesers Teasers և Minstrels շոկոլադները՝ սալմոնելայի հավանական առկայության պատճառով: BBC-ն հայտնում է՝ ընկերության կողմից զգուշացվել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում վաճառվող այդ արտադրանքը պիտանի չլինելու մասին: Ընկերությունը հետ է կանչում վերոնշյալ ապրանքանիշերի մինչև 2018-ի մայիսի 6-ն ու 2018-ի մայիսի 13-ը սպառման ժամկետ ունեցող արտադրանքները: