Շատ էի ուզում զրուցել այս նողկալի վիճակի մասին. Հրանտ Վարդանյանը հրապարակել է Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի վերջին նամակը

Շատ էի ուզում զրուցել այս նողկալի վիճակի մասին. Հրանտ Վարդանյանը հրապարակել է Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի վերջին նամակը
Հունիս 9 14:30 2017

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ջազմեն Արմեն Թութունջյանի (Չիկո)` իրեն ուղղված վերջին նամակը:

«Գրանտո ջան, լա ՞վ ես: Երկու օր առաջ մտա քո մոտ, տեղում չէիր: Շատ էի ուզում հետդ զրուցել մեր այս նողկալի վիճակի մասին: Ոնց որ վատ գավառական թատրոն լինի ՄԵԿ ներկայացումով, երբ դահլիճում հանդիսատեսը անտաղանդ դերասաններին հուշում են տեքստը:

Արմեն Թութունջյանի (Չիկոյի) ինձ ուղղված վերջին նամակը ՖԲ-ում:
Թող հոգիդ հանդարտվի եղբայր... »

Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 9-ին, կյանքից հեռացել է հայկական ջազի ակունքներում կանգնած սիրված երաժիշտ Արմեն Թութունջյանը:

Նրան երաժշտասերները ճանաչում էին որպես Չիկո, ինքն էլ սիրում էր, որ իրեն այդպես են անվանում: