Ինչ անել, որ նա սիրի ավելի ուժգին


Ինչ անել, որ նա սիրի ավելի ուժգին
Հունվար 6 23:50 2017

Կա՞ն արդյոք հնարավորություններ ստիպելու նրան, որ ավելի ուժգին սիրի ձեզ: Ինչպես ասում են` հնարավորություն միշտ կա: Պարզապես դրա համար պետք է մի փոքր աշխատեք ձեր վրա:

Ձեր անհատականությունը կոտրելու կարիք, իհարկե, չկա, պարզապես դառեք ինքներդ ձեր մի փոքր կատարելագորխված տարբերակը:

Իսկ մենք կթվարկենք այն հիմանկան ուղղությունները, որոնցով կարելի է «շարժվել»:

Գրեք նրան ռոմանտիկ հաղորդագրություն

Էկեկտրոնային նամակով, փոքրիկ գրությամբ կամ շրթներկով` հայելու վրա: Դա կարող է լինել ընդամենը երեք բառ, սակայն բուն փաստը ցնցող ազդեցություն կթողնի:

Պահեք ձեր եսը

Մի մոռացեք, որ նա ձեզ սիրել է հենց այդպիսին. երբեմն` քնկոտ, կենսուրախ կամ լուրջ ու կենտրոնացված, զգույշ կամ արկածների հակված: Կարիք չկա փոխվելու` նմանակելով ինչ-որ հնարովի կատարյալ կերպարների. չէ՞ որ նրան դուք եք պետք, ոչ թե նրանք:

Մանրուքների համար մի զայրացի նրա վրա

Դե իհարկե` նա կատարյալ չէ: Սակայն կատարելություններ չեն էլ լինում: Նա էլ կարող է լինել ամենատարբեր, երբեմն` զայրացնում է ձեզ, երբեմն էլ ստիպում է ձեզ գլուխը կորցնել երջանկությունից: Սակայն նա ձերն է` հոգով ու մարմնով: Եվ բոլոր այդ թերությունները նույպես ձեր իշխանության ներքո են:

Լողացեք հոսանքի ուղղությամբ

Երբեմն կարելի է ինչ-որ բանի հետ համաձայնվել միայն այն բանի համար, որ նրան հաճույք պտճառեք: Դա ձեր համար կարող է և մեծ արժեք չունենալ, իսկ նրան կդարձնի աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ուրմն` ինչո՞ւ սիրելիին ժամանակ առ ժամանակ չուրախացնել:

Խնամված եղեք

Ձեր մազերը պետք է լինեն մաքուր, մատները` հարդարված, էպիլյացին` արված: Մի թուլացրեք ձեզ. այդ, թվում է` ոչ մեծ ջանքերը կպահպանեն կրակը նրա զգացմունքների մեջ:

Մի կոծկեք ձեր թերությունները

Դրանք հատուկ ընդգծելու կարիք նույնպես չկա, իհարկե: Սակայն նա ձեզ շատ անելի կսիրի, եթե տեսնի, որ դուք այդքան էլ ձյունե թագուհի կամ երկաթյա լեդի չեք, այլ զգայուն և խոցելի մի էակ եք, որին պետք է պաշտպանել ու որին նկատմամբ պետք է հոգ տանել:

Աղբյուր` LADYNEWS.am



loading...