Ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի. Աշոտ Ահարոնյան


Ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի. Աշոտ Ահարոնյան
Մայիս 29 17:55 2017

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի։ Ռուֆինգի /բառացի՝ տանիք մագլցող/ սիրահար և էքստրեմալ իրավիճակները տեսագրող երիտասարդների արկածախնդրությունները լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում, և ամեն օր այս մահացու հնարքների նոր հետևորդներ են ի հայտ գալիս։ Կարծում եմ՝ բոլորս պետք է ուշադիր ու զգոն լինենք այդ մահաբեր երևույթի դրսևորումները կանխելու և դրա ողբերգական հետևանքները բացառելու համար։ Համոզված եմ, որ այս հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ զանգվածային լրատվության միջոցները»։