Ինչ կլինի, եթե հենց հիմա թողնեք ծխելը. 8 փոփոխություն ձեր օրգանիզմում

Ինչ կլինի, եթե հենց հիմա թողնեք ծխելը. 8 փոփոխություն ձեր օրգանիզմում
Հունվար 6 20:31 2017

1. Մոտավորապես 20 րոպե հետո ձեզ մոտ կիջնի զարկերակային ճնշումը, փոխարենը կբարձրանա ու կկարգավորվի մարմնի ջերմաստիճանը:

2. 8-12 ժամ անց արյան մեջ հանքանյութի օքսիդների մակարդակը կկարգավորվի և դուք ուղղակի ավեի հեշտ կշնչեք: Վերջապես կզգաք, թե ինչպես է թթվածինը մտնում ձեր օրգանիզմ և որքան հաճելի է շնչելը:

3. Մոտավորապես 24 ժամ հետո կնվազի սրտի նոպա կամ անբավարարություն ունենալու հավանականությունը:

4. Ընդամենը 48 ժամ հետո դուք կզգաք, որ ձեր նյարդային հանգույցները ավելի ընկալունակ են: Եվ վերջապես կսկսեք համերը տարբերել՝ կկարողանաք վայելել ցանկացած կերած ուտեստ:

5. Ընդամենը 2-3 շաբաթ անց կբարելավվի արյան շրջանառությունը: Կզգաք թեթևություն, կարծես ձեր քաշը իջել է, քայլելը ավելի հեշտ կլինի: Եվ ամենակարևորը 3 ամիս անց թոքերից կսկսի <<անհայտանալ>> նիկոտինից առաջացող լեղին:

6. Ինը ամիս անց կանցնի քրոնիկ թուլությունն ու հոգնածությունը: Կոկորդը կմաքրվի, հևոցները կանցնեն: Կսկսվի թոքերի մաքրման պրոցեսը:

7. Մեկ տարի անց սրտի իշեմիկ հիվանդությունների և ինֆարկտի հավանականությունը կնվազի երկու անգամ: Հիշեք, որ սրտանոթային հիվանդությունների մոտ 80 տոկոսը առաջանում է ծխելու հետևանքով:

8. Մոտավորապես 5-10 տարի անց քրոնիկ հիվանդություններ ունենալու հավանականությունը կձգտի 0-ի և օրգանիզմը այդ մահաբեր սովորության հետևանքներից գրեթե ամբողջությամբ կձերբազատվի: