19-ամյա հայազգի ֆուտբոլիստը իր նորամուտն է նշել իսպանական Լա լիգայում


19-ամյա հայազգի ֆուտբոլիստը իր նորամուտն է նշել իսպանական Լա լիգայում
Դեկտեմբեր 6 00:38 2020

Լա Լիգայի 12-րդ տուրում «Լեւանտեն» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Խետաֆեին»: Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն իր նորամուտն է նշել Վալենսիան ներկայացնող թիմում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին:  Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, նա խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային  հավաքականներում (Մ 15, Մ 16, Մ 17, Մ 18, Մ 19, Մ 20):

Էդգարը «Լևանտեին» է միացել 2017-ին և խաղացել երիտասարդական թիմերում: