Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին. Աննա Հակոբյան


Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին. Աննա Հակոբյան
Դեկտեմբեր 2 22:44 2020

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին, գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Վրեժը կամավոր պատերազմ է մեկնել հոկտեմբերի 26-ին, զոհվել է նոյեմբերի 7-ին։ Վրեժի հուղարկավորությունից հետո նույն օրը ծնվել է նրա առաջնեկը՝ Մաքսը։ Վրեժի մասին խոսելիս նրա մայրն էլ, կինն էլ հաճախ կրկնում էին.«Ինքը հզոր էր»»,- գրել է նա։