«ՀՀ իրավապահները միջոցներ չեն ձեռնարկում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը կանխելու համար». Զ. Փոստանջյան


«ՀՀ իրավապահները միջոցներ չեն ձեռնարկում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը կանխելու համար». Զ. Փոստանջյան
Դեկտեմբեր 2 10:08 2020

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Մոսկվան չի տրամադրել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստի համար «հումանիտար միջանցք»: 
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի «առաքելության» ժամկետը ավարտված է: 
Ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները միջոցներ չեն ձեռնարկում Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստը կանխելու համար: 
Հետևաբար մենք իրավունք չունենք ապավինել անհատների վրեժին: 
Անհրաժեշտ է շուրջօրյա շրջափակման միջոցով մեկուսացնել նրանց: 
Մեր բողոքի գործողությունները առաջին հերթին պետք է ուղղված լինեն նրանց տեղաշարժի խափանմանը»: