Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտել են Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջան. РИА Новости


Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտել են Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջան. РИА Новости
Դեկտեմբեր 1 02:05 2020

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ադրբեջանական պաշտպանական գերատեսչությանը:

Լրատվամիջոցը գրում է, որ «Լաչինը երեք շրջաններից վերջինն է, որոնք պետք է հանձնվեին Բաքվին՝ համաձայն Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման մասին եռակողմ համաձայն»:

Նոյեմբերի 25-ին ադրբեջանական վերահսկողությանը հանձնվեց նաև Քարվաճառը:

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: