«Ի՞նպես ավիրել երկիրը 2.5 տարում» -հենց սա է լինելու դավաճանի հաջորդ հեղինակային գիրը


«Ի՞նպես ավիրել երկիրը 2.5 տարում» -հենց սա է լինելու դավաճանի հաջորդ հեղինակային գիրը
Դեկտեմբեր 1 00:42 2020

«Ի՞նպես ավիրել երկիրը 2.5 տարում» -հենց սա է լինելու դավաճանի հաջորդ հեղինակային գիրը:
Հիմա կուզեմ հասկանաք, թե ինչպես ի վերջո ավիրեց երկիրը հոգեշեղված ազգադավը բնականաբար փասերով :

 

Քանի որ ունեմ ֆիզմաթ կրթություն ու գործարար եմ, ցանկացած երևույթին գնահատական տալուց՝ նայում եմ արդյունքներին, եթե հնարավոր է, ապա թվերով: Ընթացքին կարևորություն տալիս եմ, սակայն որոշիչը արդյունքներն են:

Ձեր «հերոս»-ի «ազգի փրկիչ»-ի մասին խոսենք անհերքելի փաստերով:

Հիմա այս չորսին, երբ փորձում եմ գնահատական տալ, գնահատել իրենց գործունեությունը, նամանավանդ պատմական կտրվածքով՝ բացարձակ արդյունքներով, երբեմն թվերով, ապա վատթարագույնը՝ չեմպիոնը, այս չորսից նիկոլն է: Մնացածը լիրիկական զեղումներ են՝ էմոցիաներ։ Բերեմ մի քանի օրինակ, զուտ պատմական առումով, Հայաստանի ապագայի որոշիչի առումով: Մի քանի հիմնական ցուցանիշ:

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ձեռքբերումներ/կորուստներ
Լևոն +14000 քառ. կմ
Ռոբերտ 0 ԶՐՈ‼️
Սերժ -8 քառ. կմ (800 հա)
Նիկոլ 10000‼️ քառ. կմ (1 միլիոն հեկտար‼️)

ԶՈՀԵՐ
Լևոն ~6000 հոգի (Արցախյան առաջին պատերազմ)
Ռոբերտ 19 հոգի (10 Մարտի 1-ի զոհեր + 8 հոկտեմբերի 27-ի զոհեր + 1 Պողոս Պողոսյան)
Սերժ ~100 հոգի (Քառորյա պատերազմ)
Նիկոլ ~7000‼️ հոգի ու շարունակելի (4750 Արցախյան երկրորդ պատերազմ + 2200 կորոնավիրուս)

Այստեղ հաշվի չեն առնված քաղաքական և գործարարների սպանությունները: Գումարեք ամենքին մոտ 200-300 հոգի, ներառյալ նիկոլին: Հուսամ նրա գնալուց հետո կլինեն բացահայտումները, ներառյալ Հայկ Հարությունյանի, Գեորգի Կուտոյանի, Աշոտ Կարապետյանի «ինքնասպանությունների» միստիկ հանգամանքները:

ՀՆԱ աճ
Այս ցուցանիշը ջնջեցի ֆբ ընկերներիս մեկի խնդրանքով, քանի որ չկան 2020-ի 4-րդ կիսամյակի արդյունքները։ Բայց վստահեցնում եմ ձեզ 2020-ի ցուցանիշները կատաստրոֆիկ են լինելու։

ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔ
Լևոն 0.86 մլրդ ԱՄՆ դոլար
Ռոբերտ 1.58 մլրդ ԱՄՆ դոլար
Սերժ 5.54 մլրդ ԱՄՆ դոլար
Նիկոլ 5.98‼️ մլրդ ԱՄՆ դոլար (2020-ի II կիսամյակի դրությամբ, վստահ եմ, որ երբ ստանանք 2020 ամբողջ տարվա արդյունքները մեզ դառը անակնկալ է սպասվում):

Արտաքին պարտքի ավելացում տարին
Լևոն 122.9 մլն ԱՄՆ դոլար տարին
Ռոբերտ 72 մլն ԱՄՆ դոլար տարին
Սերժ 396 մլն ԱՄՆ դոլար տարին
Նիկոլ 223 մլն ԱՄՆ դոլար տարին, սա դեռ 2020-ի II կիսամյակի արդյունքներն են: Համոզված եմ, որ երբ լինեն 2020-ի ամբողջ տարվա թվերը, ապա այստեղ էլ նիկոլը սերժին կանցնի:

ԴԵՄՈԳՐԱՖԻԱ (ԱՐՏԱԳԱՂԹ)
Լևոն 586800
Ռոբերտ 129300
Սերժ 332700 (մինչև 2016-ի տվյալներն են)
Նիկոլ ՕՕՕՕՕՕՕ՜՜՜, սպասեք դեռ բացվեն սահմանները և երբ նա կհեռանա, որպեսզի ունենանք իրական ստատիստիկան:

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Իրենցից ամենքը յուրովի նպաստել է Հայաստանի ինքնիշխանության զիջմանը հօգուտ Ռուսաստանի, սակայն կարծես նիկոլը վերջնականպես «կլուծի» այս հարցը, որտեղ նա նույնպես «չեմպիոն»կհանդիսանա:

Հ.Գ. Ասածս ամենևին չի նշանակում, որ ես փորձում եմ իրենցից որևէ մեկին արդարացնել: Նրանք բոլորն էլ ունեն իրենց բաժին մեղքերը և կատարած հանցագործությունները: Սակայն ցանկացած ցուցանիշ վերլուծելուց պարզ է դառնում, որ նիկոլը այս 2.5 տարվա մեջ ավելի մեծ վնասներ տվեց Հայաստանին և հայ ժողովրդին, քան անցած 27 տարիների մյուս «հանցագործները»:

Հ.Գ.2 Այստեղ չեն բերվել վերլուծածս շատ ցուցանիշներ, զուտ մի քանի շատ կարևոր թվեր և երևույթներ են, որպեզի պատկերը պարզ լինի:

Հ.Գ.3 Հանկարծ որևէ մեկը չփորձի արդարացնել նիկոլին՝ պատճառաբանելով, թե նա լավն էր ուզում, չստացվեց, հներ-սևերն են մեղավոր, անփորձ էր ,կամ ամենահանդիպողը` դե կամաց-կամաց կսովորեն ոչինչ և այլ դատարկաբանություններ: Տեղում կհրաժարվեմ այդ մարդուն ճանաչելուց, զուտ որպեսզի այդ մարդը չփորձի հետագայում վիրավորել ինտելեկտս իր ցածր IQ-ով: Չնայած ես համոզված եմ, որ նա ներդրված էր, որ ստեղծի այս քաոսը, բայց նույնիսկ, եթե ինչ-որ հրաշքով դա այդպես չէ, դա չի նշանակում, որ նա հանցագործ չէ: Նույնիսկ այդ պարագայում նա իրականացրել է հանցավոր անգործություն կամ գործունեություն, դատեք ինքներդ: