Սերժ Սարգսյանն այսօր եւս` Ռիտա Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր է ստացել. 3-րդ նախագահի գրասենյակ


Սերժ Սարգսյանն այսօր եւս` Ռիտա Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր է ստացել. 3-րդ նախագահի գրասենյակ
Նոյեմբեր 30 22:32 2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի եւ ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության, անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի, աղոթքների եւ Սարգսյանների ընտանիքի կողքին լինելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։

«ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տիկին Ռիտա Սարգսյանի կյանքից անժամանակ հեռանալու օրվանից ի վեր նախագահ Սերժ Սարգսյանի անունով բազմաթիվ ցավակցություններ է ստացել գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով:

Նախագահ Սարգսյանը այսօր եւս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր եւ հեռախոսազանգեր է ստացել:

Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի եւ ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության, անկեղծ ցավակցությունների, տիկին Ռիտա Սարգսյանի հիշատակին ուղղված ջերմ խոսքերի, աղոթքների եւ Սարգսյանների ընտանիքի կողքին լինելու համար»,- հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։

 



loading...